Սոցապ նախարարությունը Coursera-ի անվճար դասընթացներին չի դիմել

Սոցապ նախարարությունը Coursera-ի անվճար դասընթացներին չի դիմել

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի դիմել Coursera օնլայն ուսուցման հարթակին՝ ներգրավվելու համար 3800-ից ավելի անվճար դասընթացի, PanARMENIAN.Net ին ասացին նախարարությունից։

Ապրիլի 27-ից Coursera օնլայն ուսուցման հարթակն անվճար դասընթացի հնարավորություն է տալիս 400 մասնագիտության գծով՝ պետական գործակալությունների դիմած այն քաղաքացիների համար, ովքեր կորոնավիրուսի պանդեմիայի արդյունքում գործազուրկ են դարձել։ Աշխարհի տարբեր երկրների պետական գործակալությունները, ներառյալ նաև ՀՀ-ինը, մինչև սեպտեբերի 30-ը կարող են դիմել Coursera-ի անվճար դասընթացներին միանալու հասանելիություն ստանալու համար ( առաջարկի արժեքը նախկինում մեկ տարվա համար $399 էր)։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում մարդիկ անցել են հեռավար աշխատանքի, որոշ ոլորտներում սակայն այդ հնարավորությունը չկա, գործում են սահամանփակումներ և այնտեղ աշխատող մարդիկ գործազուրկ են դարձել։ Հայաստանում 2020 թվականի ապրիլի 1-ին պաշտոնապես գրանցվել է 85,900 գործազուրկ և աշխատանք փնտրող։ 2020-ի հունվար-փետրվար ամիսների համեմատ՝ նրանց թիվն աճել է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---