Աֆեյանի Moderna-ն սկսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը

Աֆեյանի Moderna-ն սկսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը

PanARMENIAN.Net - Ամերիկահայ հայտնի գործարար Նուբար Աֆեյանի Moderna կենսատեխնոլոգիական ընկերությունը սկսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի (mRNA-1273) փորձարկումների 3-րդ փուլը։

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ում դրանց կմասնակցի մոտ 30,000 կամավոր։ Յուրաքանչյուրը կստանա պոտենցիալ պատվաստանյութի 0,1 միլիգրամ չափաբաժին։ Որոշ մասնակիցներ կստանան պլացեբո, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ակնկալում ենք, որ այդ փորձարկումները ցույց կտան մեր պատվաստանյութի պոտնեցիալը, որպեսզի կարողանանք հաղթահարել կորոնավիրուսի պանդեմիան»,- ասել է ընկերության ղեկավար Ստեֆան Բանսելը։

Ընկերության պատվաստանյութի նախագծին աջակցում է ԱՄՆ կառավարությունը, որը գրեթե 500 մլն դոլար է հատկացրել և ընտրել ընկերությունն առաջինների թվում՝ մարդկանց վրա լայնածավալ փորձարկումների անցկացման համար։

Ավելի վաղ Moderna կենսատեխնոլոգիական ընկերությունը հայտարարել էր փորձարկումների առաջին փուլի բարեհաջող ավարտի մասին, որի արդյունքում պատվաստանյութը կայուն իմունային պատասխան էր առաջացրել բոլոր մասնակից կամավորների մոտ։

Աֆեյանի ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա աշխատող ընկերություններից մեկն է։ԱՀԿ-ի հունիսի 24-ի ցանկում թվարկված է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 141 տարբերակ, որից 16-ը կլինիկական փորձարկում է անցնում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---