ՀՀ-ում հունիսին ՏԱՑ-ը նվազել է 7․5%-ով․ Չրրորդ ամիսն անընդմեջ այն անկում է գրանցում27 հուլիսի 2020 - 19:06 AMT PanARMENIAN.Net - 2020-ի առաջին կիսամյակում՝ հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 4․7 %-ով նվազել է, 2020-ի հունիսին 2019-ի հունիսի համեմատ՝ ՏԱՑ-ը նվազել է 7․5%-ով, հայտնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից։ ՀՀ-ում մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել էր 12․8%-ով, իսկ ապրիլին՝ 17․2%-ով, մարտին՝ 4․9%-ով։ 2020-ի մայիսի համեմատ, հունիսին, երբ համեմատաբար մեղմվել կամ վերացվել էին կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումները, ՏԱՑ-ը 14․8 %-ով աճել է։ Ըստ տվյալների՝ շինարարությանը ծավալը 2020-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 23․4%-ով։ Առևտրի շրջանառությունը ևս նվազել է՝ 11․1%-ով, իսկ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 10․7%-ով։ Նվազել են նաև արտահանման ու ներմուծման ծավալները՝ համապատասխանաբար՝ 6․5%-ով և 12․9%-ով։ 2019-ի առաջին կիսամյակի համեմատ աճել են արդյունաբերական արտադրանքի և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները համապատասխանաբար՝ 1․5 և 1․7%-ով։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |