ԱՀԿ ներկայացուցիչ․ Սահմանների բացումն անխուսափելի է

ԱՀԿ ներկայացուցիչ․ Սահմանների բացումն անխուսափելի է

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ ծրագրերի տնօրեն Մայք Ռայանի խոսքով՝ սահմանների բացումն անխուսափելի է, և շուտով այն տեղի կունենա։ Նա կոչ է արել երկրներին, որտեղ պահպանվում են կորոնավիրուսի օջախներ, լոկալ կարանտինային միջոցներ ձեռնարկել։

BBC-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ որոշ երկրների տնտեսություններն արդեն անհնար է պահել փակ սահմաններով, դրանց անհրաժեշտ է վերադառնալ աշխատանքի։

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսի խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակը կազմակերպության պատմության մեջ ամենալուրջ մարտահրավերն է։ Այն շարունակում է ուժգնանալ, վերջին 6 շաբաթում վարակվածների թիվը գրեթե կրկնապատկվել է։

Հուլիսի 28-ի դրությամբ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի 16,482,592 դեպք, դրանից մահվան՝ 654,103, առողջացման՝ 9,575,120 դեպք։

ԱՀԿ ղեկավարը հայտնել է, որ ի տարբերություն կորոնավիրուսի՝ նախկին վարակիչ վիրուսները չեն հանգեցրել համաշխարհային տնտեսության կանգի։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---