Վիետնամի Դանանգում Covid-19-ի նոր տեսակ կա․ Ավիաչվերթերը դադարեցված են28 հուլիսի 2020 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Վիետնամի Դանանգ քաղաքում կորոնավիրուսային տեսակի նոր` ավելի վարակիչ վիրուս է հայտնաբերվել, տրանսպորտի նախարարությունը հայտարարել է դեպի այդ քաղաք ավիաչվերթերի դադարեցման մասին, փոխանցում է ՌԲԿ-ն։ Նախարարությունից հայտնել են, որ հուլիսի 28-ից 15 օրով կդադարեցվեն բոլոր ներքին չվերթերը դեպի Դանանգ։ Նույն օրվանից դադարեցվելու է նաև ավտոբուսների և երկաթուղայինների երթևեկը։ Վիետնամի իշխանությունները կորոնավիրուսի այլ տեսակի վարակի մասին հայտնել են հուլիսի 27-ին։ Համաճարակը ֆիքսվել է զբոսաշրջային խոշոր Դանանգ քաղաքում։ Նոր վիրուսի պատճառով որոշվել է էվակուացնել զբոսաշրջիկներին, ընդհանուր առմամբ, մոտ 80,000 մարդու։ Գարնանից Վիետնամը փակ է օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Այնտեղ այս պահին միայն տեղացիներ են՝ ներգնա զբոսաշրջիկներ։ Հուլիսի 28-ի դրության աշխարհում կորոնավիրուս հաստատվել է 16.4 մլն մարդու մոտ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |