ԿԳՄՍՆ ՊՈԱԿ․ Գառնիի «փարթին» ֆիլմի նկարահանում էր

ԿԳՄՍՆ ՊՈԱԿ․ Գառնիի «փարթին» ֆիլմի նկարահանում էր

PanARMENIAN.Net - «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում խնջույք (փարթի) չի անցկացվել, տարածքում ֆիլմի նկարահանումներ են։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

«Արգելոց-թանգարանում նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի` միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելը»,- գրված է ՊՈԱԿ-ի հաղորդագրության մեջ։

Լրատվամիջոցներում և սոցցանցերում տեսանյութ և տեղեկություն էր տարածվել, որ Գառնիում խնջույք է անցկացվել։

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրություն է, և բազմամարդ խնջույքներն արգելված են։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---