Փաշինյան․ Ադրբեջանը ստիպված է բացատրել իր ժողովրդին, թե ինչու այդքան փողի հետ ԼՂ հարցը չի լուծվում

Փաշինյան․ Ադրբեջանը ստիպված է բացատրել իր ժողովրդին, թե ինչու այդքան փողի հետ ԼՂ հարցը չի լուծվում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կառավարությունը վերջին 10 տարում մի քանի միլիարդ է ծախսել զինված ուժերն արդիականացնելու անվան տակ և դրա համար ժամանակ առ ժամանակ ստիպված է բացատրություն տալ իր ժողովրդին, թե ինչու ԼՂ հարցը չի լուծվում ուժային ճանապարհով, ինչի նպատակով արդիականացվում է բանակը։ Այս մասին ՌԲԿ-ին հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երկար ժամանակ Ալիևը խոստացել էր իր ժողովրդին, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կլուծի ռազմական ճանապարհով։ Եվ խնդիրն այն է, որ վերջին 10 տարում Ադրբեջանի կառավարությունը մի քանի միլիարդ դոլար է ծախսել Ադրբեջանի ԶՈւ արդիականացման պատրվակով, և ժամանակ առ ժամանակ այդ երկրի առաջնորդը ստիպված է բացատրել ժողովրդին, թե ինչու այն գումարները, որոնք չեն ծախսվել Ադրբեջանի քաղաքացիների բարվոքության վրա՝ այն բացատրությամբ, որ այս կերպ անհրաժեշտ է լուծել ԼՂ հարցը ուժային ճանապարհով, ինչու սա չի իրականանում»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հենվել փաստերի վրա՝ հասկանալու՝ ում էր ձեռնտու այս ամենը։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի պատերազմական հռետորաբանությունը տարիների ընթացքում աճում է, իսկ հուլիսի 12-ից մոտ մեկ շաբաթ առաջ Ալիևն իր հարցազրույցում գործնականորեն սպառնաց, որ ընդհանրապես դուրս կգա բանակցային գործընթացից, իսկ ուժային արտաքին քաղաքականությունը միակ տարբերակն է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու։

Փաշինյանը նաև ներկայացրել է գործոնները, որոնց պատճառով Ադրբեջանը հարձակվել է Տավուշի, այլ ոչԼՂ ուղղությամբ։

«Դրանից մի շաբաթ առաջ պաշտոնապես բացատրեցին, որ մենք հիմա չենք կարող ԼՂ ուղղությամբ հարձակվել, որովհետև ԼՂ զինված ուժերը շփման գիծը կահավորել են տեսադիտարկման համակարգերով և Ադրբեջանի զինված ուժերի յուրաքանչյուր շարժ տեսանելի կլինի։ Կա նաև 2-րդ գործոնը՝ շփման գծի շրջակայքում շատ են Ադրբեջանի բնակավայրերը, դրա համար դժվար է հիմա հարձակում սկսել ԼՂ ուղղությամբ, դժվար է հարձակվել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ [կրկնում է-խմբ․], այսինքն նրանք հարձակվել են այն ուղղությամբ, որտեղ սահմանն այդքան էլ հագեցած չէ տեսադիտարկման համակարգերով։ Եվ, ի դեպ, այդ ուղղությամբ կա միայն մեկ ադրբեջանական գյուղ․ ևս մեկ ուշագրավ փաստ։ Իսկ հայկական գյուղերն այնտեղ շատ են։ Ես կարծում եմ, որ դա էլ բացատրում է, թե ինչու է հարձակումն այս ուղղությամբ իրականացվել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ին սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։ Վերջին օրերին սահմանին հարաբերական անդորր է։

 Ուշագրավ
Նա մեկնել է կարճատև աշխատանքային այցով
ԱԳՆ-ից նշել են, որ միջոցներ են ձեռնարկելու տեղում հրադադարի ռեժիմի պահպանման և ստուգման մեխանիզմների ներդրման համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնարկել է, որ ստացել է նման երաշխիք ռուսական կողմից
Նախարարը նշել է, որ հանդիպում է բողոքող այն խմբերի հետ, որոնք օրակարգ ունեն, իսկ իր օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտ նորություն բերելը