28-ամյա մայրը պայմանավորվել է իր նորածնին 850,000 դրամով վաճառել, բայց փոշմանել է

28-ամյա մայրը պայմանավորվել է իր նորածնին 850,000 դրամով վաճառել, բայց փոշմանել է

PanARMENIAN.Net - Արմավիրի 28-ամյա բնակչուհին հղիության ընթացքում 37-ամյա մի տղամարդու հետ պայմանավորվել է ծննդաբերությունից հետո երեխային գումարի դիմաց հանձնել նրան, կինը ստացել է 350,000 դրամ, հանձնել նորածնին, ապա փոշմանել և հետ է վերցրել երեխային, հայտնում են ոստիկանությունից։

Կինը հղիության ընթացքում, Արմավիրի 32-ամյա մի բնակչուհու միջնորդությամբ է պայմանավորվել տղամարդու հետ, ստացել 350,000 դրամ կանխավճար, երեխային հանձնելուց հետո տղամարդը պետք է վճարեր ևս 500,000 դրամ:

Ոստիկանությունից նշում են, որ Արմավիրի բնակչուհին հունիսի 23-ին ծննդաբերել է և նորածնին հանձնել 37-ամյա տղամարդուն, սակայն նույն օրը, գիտակցելով արաքի հետևանքները, հետ է վերցրել նորածնին։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ նորածնի մայրը և տղամարդը գնացել են Արմավիրի տարածքային Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոն, որ նա ճանաչի երեխայի հայրությունը: Սակայն չեն կարողացել կատարել հայրության ճանաչման գործողությունը, քանի որ երեխայի մայրը տարիներ առաջ ամուսնության պետական գրանցում ունեցել է այլ անձի հետ։

Դեպքի մանրամասները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր։ Ավելի վաղ ոստիկանությունից երեխայի վաճառքի ևս մեկ դեպքի մասին էին հայտնել։ Արտաշատում կինը փորձել էր 50,000 դրամով վաճառել էր իր նորածին երեխային։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---