Հոնկոնգցի մեծահարուստն ուզում է Իռլանդիայում հոնկոնգցիների համար քաղաք կառուցել

Հոնկոնգցի մեծահարուստն ուզում է Իռլանդիայում հոնկոնգցիների համար քաղաք կառուցել

PanARMENIAN.Net - Հոնկոնգից անշարժ գույքի ոլորտի մագնատ Իվան Կոն ցանկանում է Իռլանդիայում քաղաք կառուցել Հոնկոնգից 50,000 միգրանտ տեղավորելու համար։ Նա հույս ունի տեղ գտնել Դուբլինի և Բելֆաստի միջակայքում և քաղաքն անվանակոչել Նեքստպոլիս (Nextpolis)։ Այս մասին հայտնում է The Times-ը։

Սկզբնական նախագծով այն պետք է կառուցվեր 500,000 հոնկոնգցու համար, պետք է ունենար սեփական լեզուն, լիներ ինքնավար, սակայն երկրի իշխանությունների հետ քննարկելուց հետո նախագծի ծավալները զգալիորեն կրճատել են։ Այս պահին առկա նախագիծը նախնական տարբերակի 10%-ն է կազմում, իսկ քաղաքն ինքնավար չի լինի։:

Իռլանդիայի արտաքին գործերի նախարարությունից հաստատել են, որ բանակցություններ գնացել են այս նախագծի շուրջ, սակայն դեռ անորոշ է դրա ճակատագիրը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դեռ հունիսի սկզբին հայտարարել էր, որ եթե Չինաստանը Հոնկոնգին պարտադրի ինքնավարությունը նվազեցնող ազգային անվտանգության մասին օրենքը, ապա բրիտանական կառավարությունը կփոխի ներգաղթի կանոնները և հնարավորություն կտա ավելի քան 2.8 մլն հոնկոնգցու դառնալ Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Չինաստանը հունիսի 30-ին ընդունել էր Հոնկոնգում ազգային անվտանգության համակարգին վերաբերող օրենք, որն իջեցնում է Հոնկոնգի ինքնավարությունը։ Հայտնի է, որ նոր կանոններով հոնկոնգցիները խիստ կպատժվեն 4 երևույթի համար․ սեպարատիզմի, իշխանությունների խարխլման, ահաբեկչության, օտարերկրյա պետությունների հետ ազգային անվտանգությանը վնասող դավադիր համաձայնության գալու համար։

Ավելի քան 150 տարի Հոնկոնգը եղել է մեծբրիտանական գաղութ: 1997 թվականին այն փոխանցվել է Չինաստանին «մի երկիր, երկու համակարգ» գաղափարախոսության անվան տակ:

Գաղափարախոսությունը ներդրվել է 1980-ականներին և իրենից ենթադրում էր պետական մեկ ընդհանրական տարածք, սակայն Հոնկոնգը, Մակաոն և Թայվանը կարող էին ունենալ իրենց սեփական տնտեսական և քաղաքական, իրավապահ համակարգերը և պահպանել կապիտալիստական համակարգը:

Photo: Christopher Briggs/Alamy Stock Photo
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---