Լոնդոնում ադրբեջանցիները կրկին հայերի հետ ծեծկռտուք են հրահրել․ Բախումներ են եղել

Լոնդոնում ադրբեջանցիները կրկին հայերի հետ ծեծկռտուք են հրահրել․ Բախումներ են եղել

PanARMENIAN.Net - Լոնդոնում ադրբեջանցիները հարձակվել են խաղաղ հավաք իրականացնող հայերի վրա, կռիվ հրահրել և շշեր նետել նրանց վրա, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է օգտատերերից մեկը։

Նա նաև տեսնայութ է հրապարակել դեպքի վայրից, որտեղ երևում է, որ հայերի ու ադրբեջանցիների հակամարտությունը ծեծկռտուքի է վերածվել, իսկ ոստիկանները փորձում են հանդարտեցնել իրավիճակը։

Ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատերերից Սուրեն Սարուխանյանը հրապարակել էր լուսանկարներ ու տեսանյութեր՝ Լոնդոնում կայացած միջոցառումից։

Նրա հրապարակած տեսանյութերում երևում էր, որ հայերը, մինչ ադրբեջանցիների հետ բախումը, Լոնդոնում խաղաղ ակցիա են իրականացրել՝ պարելով քոչարի, երգելով ՀՀ հիմնը։

Հուլիսի 12-16-ին հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո աշխարհի տարբեր երկրներում սրվել են տեղի հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները։ Ավելի վաղ Լոնդոնում ևս մեկ նմանատիպ դեպք էր գրանցվել, հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ եղել են նաև Վրաստանում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում։ Գերմանիայում այրել էին ՀՀ դեսպանատանը պատկանող մեքենա, իրավապահները դիտարկում էին դիտավարության վարկածը, Մոսկվայում ադրբեջանցիները խմբերով հարձակվել էին միայնակ քայլող հայերի, նրանց մեքենաների վրա։ ՀՀ ԱԳՆ-ն հորդորել է չտրվել ադրբեջանցիների սադրանքներին և զգոնություն ցուցաբերել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---