3 փետրվարի 2009 - 15:42 AMT
Թուրքիայի «խորքային պետությունը» բանակն է
Թուրքական բանակը «խորքային պետությունն» է եւ կարող է բաժանվել երկու ճամբարների, եթե նրա գործերին խառնվեն քաղաքական գործիչները: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը: «Եթե երկիրը գտնվում է քաղաքացիական պատերազմի եզրագծին, ապա բանակը կարող է ռազմական հեղափոխություն իրականացնել: Թուրքիան այդ առումով բավական մեծ փորձ ունի»,- ասել է նա` ավելացնելով, որ զինվորականները ոչ մի ընդհանուր բան չպետք է ունենան քաղաքականության հետ եւ պետք է զբաղվեն իրենց ուղղակի պարտականություններով:

Խոսելով «Էրգենեկոնի» գործի վերաբերյալ շարունակվող ձերբակալությունների մասին` Սուլեյման Դեմիրելը ընդգծել է, որ այդ ձերբակալությունները անհանգստացնում են թուրք հասարակությանը: «Բայց միեւնույն ժամանակ չի կարելի ձեռքերը ծալած նստել, երբ քո շուրջը հեղաշրջում է նախապատրաստվում»,- հայտնել է նախկին նախագահը:

Թուրքիայում տարուց ավել շարունակվում է պետհեղաշրջման մեջ մեղադրվող «Էրգենեկոն» կազմակերպության ահաբեկչական գործունեության վերաբերյալ գործընթացը: Ձերբակալվածների թվում ականառու թուրք զինվորականներ են, լրագրողներ, պետական ծառայողներ: «Խորքային պետությունը» մի տերմին է, որը Թուրքիայում ընդունվեց իշխանության գաղտնի մարմնի մատնանշման համար, որը կարեւոր որոշումներ է կայացնում: Համարվում է, որ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան վճիռը կայացրել է հենց այդ մարմինը: