Moderna-ն ուզում է ԱՄՆ-ին պատվաստանյութի 2 դեղաչափը վաճառել $50-ից $60-ով29 հուլիսի 2020 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայազգի գործարար Նուբար Աֆեյանին պատկանող ամերիկյան Moderna ընկերությունը պլանավորում է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի գինը սահմանել $50-ից $60 յուրաքանչյուր կուրսի համար (2 դեղաչափ), ինչն առնվազն $11-ով ավելի թանկ է Pfizer-BioNTech ընկերությունների պատվաստանյութից, հայտնում է Reuters-ը: Ի տարբերություն Moderna-ի՝ Pfizer-BioNTech-ն ԱՄՆ կառավարության հետ պայմանավորվել է 2 դեղաչափը վաճառել $39-ով։ Ըստ Reuters-ի աղբյուրի՝ Moderna-ի պատվաստանյութի գինը վերջնական չէ։ Ընկերությունից հայտնել են, որ բանակցություններն ընթանում են, մանրամասները կոնֆիդենցիալ են։ Եվ Moderna-ի և Pfizer-BioNTech-ի պատվաստանյութերը փորձարկումների 3-րդ՝ վերջնական փուլում են: AstraZeneca Plc ընկերությունը համաձայնել է ԱՄՆ-ին մատակարարել իր ստեղծած պոտենցիալ պատվաստանյութի 300 մլն դեղաչափ՝ $1,2 մլրդ կանխավճարի դիմաց (յուրաքանչյուր դեղաչափի համար՝ $4)։ Հուլիսի 29-ի դրությամբ աշխարհում հայտնի է կորոնավիրուսով վարակվելու 16,737,842, մահվան՝ 660,383, ապաքինվելու՝ 9,749,159 դեպք։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |