Ֆրանսիայում բացիկի միջոցով գտել են վայրը, որտեղ Վան Գոգը նկարել է իր վերջին կտավը

Ֆրանսիայում բացիկի միջոցով գտել են վայրը, որտեղ Վան Գոգը նկարել է իր վերջին կտավը

PanARMENIAN.Net - Արվեստաբան, «Վան Գոգի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական ղեկավար և նկարիչ Վինսենթ վան Գոգի մասին մի քանի գրքի հեղինակ Վութեր վան դեր Վեենը գտել է այն վայրը, որը պատկերված է նկարչի վերջին՝ «Ծառերի արմատներ» անավարտ կտավի վրա, փոխանցում է Meduza-ն։

Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։

Դա Վան Գոգի վերջին կտավն է՝ արված մահից ամիսներ առաջ՝ 1890-ին։

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Վութեր վան դեր Վեենը, փակված լինելով տանը, որոշել է դասակարգել Ֆրանսիայի հյուսիսից (այնտեղ է Վան Գոգն անցկացրել իր կյանքի վերջին օրերը) թվայնացված բացիկները։ Հետազոտողի ուշադրությունը գրավել է 1905 թվականի մի նկար, որն արվել է Դոբինի փողոցում։ Նկարում հեծանվորդը կանգնած է բլրի վրա՝ խճճված ծառի արմատներով։ Նա ենթադրել է, որ բացիկի վրա պատկերված արմատները նման են «Ծառերի արմատները» կտավին և դիմել է Վան Գոգի թանգարանի մասնագետներին։ Վերջիններս «շատ հավանական» են համարել, որ նկարում ու բացիկի վրա նույն վայրն է պատկերված։

Հետազոտողը մայիսին այցելել է այնտեղ՝ Օվեր սյուր Ուազ։ Նրան Վան Գոգի կտավի տեղանքը գտնելու հարցում օգնել է տեղացի 104-ամյա մի բնակիչ։ Ծառը գտնվել է 150 մետր հեռավորության վրա այն վայրից, որտեղ նկարիչն անցկացրել է իր կյանքի վերջին 70 օրը։ Ըստ հետազոտողի՝ «այժմ կարելի է ասել, թե ինչով է զբաղվել Վան Գոգն իր կյանքի վերջին օրերին․ նա ամբողջ օրը նկարել է»:

Վան Գոգը մահացել է 1890 թվականի հուլիսի 29-ին՝ մահացու վիրավորում ստանալուց երկու օր անց։ Ենթադրվում է, որ նկարիչը ինքնասպան է եղել։ Սակայն կա նաև վարկած, որ խմել է ու վեճի բռնվել երկու երիտասարդի հետ, որոնք էլ սպանել են նրան։

Photo. Francois Guillot / AFP / Scanpix / LETA
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---