Ֆրանսիան կջանա ԼՂ խնդրի քաղաքական լուծման համար

Ֆրանսիան կջանա ԼՂ խնդրի քաղաքական լուծման համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիան ամեն ջանք կգործադրի ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման հասնելու համար։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ։

«Ռազմական լուծում լինել չի կարող։ Պետք է քաղաքական լուծում գտնել և, հույս ունեմ, որ դա կհաջողվի անել», - ասել է Լը Դրիանը, գրում է Sputnik Armenia-ն։

Նախարարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ են, հատկապես, որ բախումները ոչ թե բուն Ղարաբաղում էին, այլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին,

Ըստ նրա՝ Փարիզն ամեն ջանք կգործադրի հարցի խաղաղ լուծման համար։ Նախարարը հիշեցրել է նաև, որ երկիրը ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի համանախագահների եռյակում է։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։

 Ուշագրավ
ԱԺ-ին կհատկացվի ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը, որի շինաշխատանքները շուտով կվերսկսվեն
Աբու Դաբիում կլուսավորվի ազգային նավթային ընկերության երկնաքերը
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի