Գեյթս․ Մինչև 2020-ի վերջ Covid-19-ից մահացությունը կարող է էապես նվազել

Գեյթս․ Մինչև 2020-ի վերջ Covid-19-ից մահացությունը կարող է էապես նվազել

PanARMENIAN.Net - Մինչև 2020-ի ավարտը կորոնավիրուսից մահվան դեպքերն էականորեն կարող են կրճատվել՝ շնորհիվ «թերապևտիկ դեղերի», հայտարարել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, փոխանցում է CNBC-ն։

Գեյթսի կարծիքով՝ կորոնավիրուսի դեմ թերապևտիկ դեղերն ավելի արագ են գործում, քան պաշտպանիչները։

«Այդ պատճառով, կարծում եմ, լավ շանսեր կան մինչև տարեվերջ բոլոր նոր միջոցների համատեղմամբ նվազեցնելու մահացության աստիճանը»,- ասել է նա։

Բիզնեսմենը կորոնավիրուսի բուժման համար արդյունավետ է համարել «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը՝ նշելով, որ այն նվզեցնում է մահվան ռիսկը ծանր հիվանդների մոտ։ Գեյթսի խոսքով՝ դեղն օգտագործելուց հետո դրա թերապևտիկ ազդեցությունն ավելի շուտ կարելի է նկատել, քան պաշտպանիչը։

Գեյթսը նաև ասել է, թե ԱՄՆ-ում կորոնավիրուսի թեստերի մեծ մասը «ժամանակի և փողի անմիաստ վատնում են», քանի որ մարդիկ ստիպված են սպասել մի քանի օր, որպեսզի ստանան արդյունք։

«Այժմ, երբ դուք սպասում եք 3-ից ավելի օր, երբեմն նույնիսկ շաբաթ, որպեսզի ստանաք թեստի արդյունքները, ոչ ոք չպետք է դրա համար նույնիսկ մեկ դոլար վճարի։ Դա խենթություն է։ Դուք պետք է այն որքան հնարավոր է շուտ ստանաք, որպեսզի վարակակիրները փոխեն իրենց վարքի մոդելն ու չկարողանան վարակել մյուսներին»,- հայտարարել է նա։

Դեռ մայիսին այդ դեղամիջոցի օգտագործումն ԱՄՆ-ում թույլատրվել էր, 4-ամսյա փորձարկումներից հետո այն ամենաադյունավետն էր համարվել եղած դեղամիջոցներից։ Հուլիսի 29-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի վարակը հաստատվել է 16․7 մլն-ից ավելի մարդու մոտ, 660,000-ից ավելի մարդ մահացել է։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---