Հիմա եւ' Հայաստանը, եւ' սփյուռքը շատ խոցելի են

PanARMENIAN.Net - «Հայաստանի առջեւ հիմա լուրջ խնդիրներ են ծառացել, որոնց լուծման հարցում իր գործունեության շրջանակներում կփորձի օգնել Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնը (ACNIS): Հիմա եւ' Հայաստանը, եւ' սփյուռքը շատ խոցելի են, եւ դա նույնպես մեր ապագա գործունեության թեմաներից մեկն է լինելու»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնեց Կենտրոնի նոր տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքով, Կենտրոնը զբաղվելու է Հայաստանի հանդեպ աշխարհում եւ տարածաշրջանում կիրառվող քաղաքականության եւ տնտեսության հետազոտման հարցերով: Կենտրոնի առաջնությունների թվում նա նշեց ազգային անվտանգությունը եւ ռազմավարական հետազոտությունները:



«Կենտրոնի գործունեության գլխավոր սկբունքը կդառնա նրա չեզոքությունը, որովհետեւ Հայաստանում ներկայումս գոյություն ունեցող ինստիտուտների մեծ մասը ինչ-որ չափով կախված են քաղաքական ուժերից: Մենք զեկույցներ ենք պատրաստելու, կազմակերպելու ենք ազգային անվտանգության հետ կապված թեմաների լսումներ եւ քննարկումներ»,- ընդգծեց նա: ACNIS-ի նոր տնօրենը հերքեց նաեւ «Ժառանգություն» կուսակցության եւ 1993թ. Կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ իր ապագա գործունեության կապի վերաբերյալ ենթադրությունները: «Մեր զեկույցները բոլորին են հասանելի լինելու, ոչ թե միայն «Ժառանգություն» կուսակցությանը կամ որեւէ այլ կուսակցության»,- հայտնել է Գիրագոսյանը:



Ռիչարդ Գիրագոսյանն աշխատել է ԱՄՆ Կոնգրեսում, «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական շտաբակայանում, պաշտպանության եւ անվտանգության հարցերով Jane's Information Group վերլուծական կենտրոնում (Վաշինգտոն): Ներկա պահին նա թուրքական Newsweek շաբաթաթերթի թղթակիցն է եւ Turkish Policy Quarterly ամսագրի խմբագրական աշխատակազմի անդամը:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---