Բեզոսը, Ցուկերբերգն ու Մասկը 2020-ին $115 մլրդ են վաստակել29 հուլիսի 2020 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների անձնական կարողություններն ավելի արագ են աճում, քան ցանկացած այլ ոլորտում: Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը 2020-ին $115 մլրդ են վաստակել։ 2016-ից ի վեր նրանց ընդհանուր կապիտալը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով $1,4 տրլն-ի։ Apple-ի, Amazon-ի, Alphabet-ի, Facebook-ի և Microsoft-ի գնահատումը համապատասխանում է ԱՄՆ ՀՆԱ-ի մոտ 30 տոկոսին, ինչը գրեթե 2 անգամ ավելի է, քան 2018-ի ավարտին, գրում է Bloomberg-ը։ Բեզոսի կարողությունը 2020-ին ավելացել է $63.6 մլրդ-ով՝ հասնելով $189 մլրդ-ի և գերազանցելով Nike-ի և McDonald’s-ի շուկայական արժեքը։ Հուլիսին մեկ օրում նա հարստացել է $13 մլրդ-ով։ Ցուկերբերգի կարողությունն աճել է $9.1 մլրդ-ով։ Կապիտալի աճի առումով առաջատարը Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկն է՝ նրա կարողությունը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով $69.7 մլրդ-ի, Tesla-ի աճող բաժնետոմսերի շնորհիվ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |