Բելառուսը հայտնել է ռուսական «Վագների» 33 զինյալ ձերբակալման մասին29 հուլիսի 2020 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Բելառուսական պետական «Բելտա» գործակալությունը հայտնում է, որ երկրի իրավապահ մարմինները Մինսկում ռուսական «Վագներ» խմբի 32 վարձկանի են ձերբակալել, ևս մեկին՝ երկրի հարավում։ «Վագները» զինվորական մասնավոր խումբ է։ Նման խմբերը հիմնականում կազմված են նախկին պրոֆեսիոնալ զինվորականներից, որոնք գումարի դիմաց իրականացնում են օբյեկտների և անձանց պաշտպանություն, ինչպես նաև կռվում են աշխարհի տարբեր թեժ կետերում։ Տեղեկություններ կան, որ Ռուսաստանի կողմից «Վագների» վարձկաններ են կռվում Մերձավոր Արևելքում։ Գործակալությունը գրում է, որ իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել, թե երկրի տարածք է ժամանել ավելի քան 200 զինյալ ընտրարշավից առաջ իրավիճակն ապակայունացնելու նպատակով։ Օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են, որոնց մասնակցում է նաև 1994-ից երկիրը նախագահող Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրանք տեղավորվել են Մինսկի առողջարաններից մեկում, որի ադմինիստրացիայի համաձայն՝ ուշադրություն են գրավել ռուսաստանցի տուրիստներին ոչ հատուկ վարքով, ունեցել են զինվորական ոճի միանման հագուստ։ Չեն խմել, զվարճանքի վայրեր չեն հաճախել։ Դեռ 2020 թվականի հունիսին Tut.by կայքը գրել էր, որ Բելառուսում ընտրություննեից և ցույցերից առաջ «միշտ զինյալներ են հայտնվում»։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |