Հարցում. Վրացիների 10%-ը կորոնավիրուսի տարածումը կապում է 5G-ի հետ

Հարցում. Վրացիների 10%-ը կորոնավիրուսի տարածումը կապում է 5G-ի հետ

PanARMENIAN.Net - Վրաստանում NDI-ի՝ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի անցկացրած հարցման յուրաքանչյուր 10-րդ մասնակիցը կորոնավիրուսի տարածումը կապում է 5G տեխնոլոգիայի հետ։

Հարցին՝ արդյոք համաձայն եք, որ 5G-ն կապված է կորոնավիրուսի տարածման մետ, 45%-ը պատասխանել է՝ ոչ, 16%-ը չի լսել այդպիսի տեխնոլոգիայի մասին, իսկ 30%-ն ասել է, որ չգիտի, գրում է Apsny.ge-ն։

Ինչ վերաբերում է ապատեղեկատվությանը՝ հարցին, թե «համարո՞ւմ եք արդյոք, որ որևէ երկիր գիտակցաբար կեղծ տեղեկություններ/ ապատեղեկատվություն է տարածում Վրաստանում կորոնավիրուսի վերաբերյալ», 29%-ը դրական է պատասխանել, 35%-ը համամիտ չի եղել, իսկ 36%-ը՝ չգիտի։

Հարցի, թե եթե ընդունում են, որ որևէ երկիր կարող է ապատեղեկատվություն տարածել, ապա որ երկիրը դա կարող է լինել, մասնակիցների 27%-ը Հայաստանն է նշել։ Նույն հարցին 36%-ը պատասխանել է, որ չգիտի, 33%-ը ՌԴ-ն է նշել, 11%-ը՝ Չինաստանը, 6%-ը՝ ԱՄՆ-ն, 4%-ը՝ ԵՄ երկրները, 3%-ը՝ Ադրբեջանը, 2%-ը՝ Թուրքիան։

Հետազոտությունն անցկացվել է հունիսի 26-30-ը։ Երկրի ամբողջ տարածքում հարցմանը մասնակցել է 1500 մարդ։ Հարցերը տրվել են հեռախոսակապի միջոցով՝ համարները պատահականության սկզբունքով են ընտրվել։ Հարցազրույցն անցկացվել է վրացերեն, ադրբեջաներեն, հայերեն ու ռուսերեն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---