Բարձր միավորներով բուհ չընդունվածները դատարան են դիմել

Բարձր միավորներով բուհ չընդունվածները դատարան են դիմել

PanARMENIAN.Net - 2020-ի ընդունելության միասնական քննությունների արդյունքով բուհ չընդունված մի խումբ դիմորդներ երկու հայցադիմում են ներկայացրել Վարչական դատարան՝ ընդունելության վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկելու համար: Այդ մասին ասել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, փոխանցում է Factor.am-ը։

«Առաջին հայցադիմումով պահանջում ենք Կառավարության որոշումը, որը կիրառվել է դիմորդների նկատմամբ, ճանաչել անվավեր։ Ընդ որում, առաջին հայցը չի լուծում դիմորդների խնդիրը և դրանով պետությանը՝ ՀՀ կառավարությանը ցանկանում ենք ցույց տալ, որ այս պայքարն արդար է եղել և իրապես նրանց նկատմամբ կիրառվել է ոչ իրավաչափ որոշում»,- նշել է փաստաբանը։

2020-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով բուհ ընդունվելու միայն մեկ միասնական քննություն է անցկացվել, ԿԳՄՍՆ-ն նաև հայտարարել էր, որ բուհ ընդունվելիս այսուհետ գերակա է լինելու առաջին հայտի սկզբունքը։ Միասնական քննությունների արդյունքում առաջին հայտով չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները մի քանի օր բողոքի ցույցեր էին իրականացնում՝ պահանջելով ֆակուլտետներում տեղեր ավելացնել կամ վերանայել առաջին հայտնին նախապատվություն տալու սկզբունքը, ինչի արդյունքում բազմաթիվ դիմորդներ բարձր միավոներ են ստացել, բայց բուհ չեն ընդունվել։

Փաստաբանի խոսքով՝ երկրորդ հայցով պահանջում են անհատական մակարդակում դիմորդների նկատմամբ կարգի կիրառումը ճանաչել անվավեր, քանի որ խախտված իրավուքները տարբեր են, յուրաքանչյուր դիմորդի համար առանձին պահանջ է դրվել։

Հայցերից մեկով միջնորդել են դատարանին կիրառել հայցի ապահովման միջոց և ժամանակավորապես հայցն ապահովել, ինչը հնարավորություն կտա մինչև սեպտեմբերի 1-ը դիմորդներին ուսանողի կարգավիճակ տալ՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---