Փաշինյան․ ՀՀ-ում համաճարակային վիճակը բարելավվել է, վիրուսի հաղթահարման փուլում ենք29 հուլիսի 2020 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Կորոնավրուսի համաճարակային իրավիճակը ՀՀ-ում էականորեն բարելավել է և վերջին 4-5 օրերի տվյալներով, ակնհայտ է, որ վիրուսի հաղթահարման փուլ է սկսվում, սակայն եթե թուլացվի հսկողությունը երկիրը շատ արագ կարող է վերադառնալ ճգնաժամային իրավիճակին և թվերի լրջագույն ավելացում ունենալ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ կարելի է ասել, որ ամենաօրյա և ծանր դեպքերի թվով ՀՀ-ն վերադարձել է մայիսի վերջի մակարդակին, իսկ ծայրահեղ ծանրերի թվով՝ հունիսի սկզբի մակարդակին։ Փաշինյանը նշել է, որ նման համեմատությունը հարաբերական է, որովհետև ծանր և ծայրահեղ ծանրերի թիվը նվազել է ոչ միայն բուժումների, այլև մահվան դեպքերի պատճառով։ Վարչապետի խոսքով՝ իրավիճակի բարելավումն ուղղակիորեն կապված է Կառավարության հակահամաճարակային միջոցառումների հետ, որոնց անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է փակ ու բաց տարածքներում։ Փաշինյանը կոչ է արել շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները՝ հիշեցնելով, որ ոստիկանությունն ու տեսչական մարմիններն ուժեղ վերահսկողություն են իրականացնելու։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշել է, որ այժմ ռեալ շանս կա հակահամաճարակային կանոնների պահպանման տեմպը պահելով վարակակիրների թիվը նվազեցնելու համար։ Նախարարը նշել է, որ ՀՀ-ում վաղուց հոսպիտալիզացման խնդիր չկա, ընդհակառակը՝ կան բազմաթիվ ազատ մահճակալներ, կարելի է մահճակալային ֆոնդի հետծավալման աշխատանքներ սկսել։ «Նախնական Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու ԲԿ-ն և Դիլիջանի ԲԿ-ն օգոստոսի մեկից իրենց հիմնական աշխատանքին կվերադառնան։ Երևանի ևս երեք կենտրոն իրավիճակի պահպանման դեպքում 7-10 օրվա ընթացքում կվերադառնան իրենց հիմանական աշխատանքին»,- ասել է Թորոսյանը՝ հավելելով, որ ծանր ու ծայրահեղ ծանրերի թվը 650-ից իջել է մոտ 500-ի։ Հուլիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37,937-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 723 դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 225 է։ Ապաքինվել է 27,824 պացիենտ, փաստացի բուժվում է 9165-ը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |