Ավինյան․ ԱԴ երկարաձգումը քննարկվում է, որոշ ոլորտներ շուտով կսկսեն գործել

Ավինյան․ ԱԴ երկարաձգումը քննարկվում է, որոշ ոլորտներ շուտով կսկսեն գործել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում արտակարգ դրության երկարաձգման կամ արտակարգ իրավիճակում համավարակի կառավարման տարբերակները քննարկվում են, լուծումը մեծապես կախված է նրանից, թե ինչ համաճարակաբանական իրավիճակ կլինի առաջիկայում, ասել է փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը լրանում է օգոստոսի 12-ին։

Փոխվարչապետի խոսքով դեռևս անորոշություն կա նաև համավարակի երկրորդ պոտենցիալ ալիքի հարցում, սակայն պարետատունն առաջիկա ամիսների համար համավարակի հաղթահարման պլան է մշակում։

«Կառավարման պլանի տրամաբանությունն այն է, որ պետք է սովորենք ապրել և աշխատել կորոնավիրուսի համավարակի պայմանաներում, որպեսզի անվտանգության ու համակեցության կանոնների որդեգրմամբ ավելի արագ հնարավոր լինի վերադառնալ լիարժեք կյանքի»,- ասել է նա։

Ավինյանը նշել է, որ ներկայիս համաճարակային իրավիճակի կայունության պայմաններում քննարկվում է մի շարք ոլորտներում սահմանափակումների վերացումը։

Պարետի խոսքով՝ մշակման փուլում են կրթության ոլորտին վերաբերող կառավարման պլանները: Մշակման փուլում են և առաջիկայում կհրապարակվեն նաև գրադարանների, թանգարանների, համերգների, թատորնների վերաբացման մասին մանրամասն ուղեցույցեր։

Ավինյանը նշել է, որ դեռ հնարավոր չի լինի զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնել ու առաջարկել ներգնա տուրիզմի տարբերակը։

Հուլիսի 29-ի դրությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37,937-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 723 դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 225 է։ Ապաքինվել է 27,824 պացիենտ, փաստացի բուժվում է 9165։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---