ՀՀ-ում կորոնավիրուսի ակտիվ դեպքերը 9000-ից նվազել են. Եվս 5 մահ կա

ՀՀ-ում կորոնավիրուսի ակտիվ դեպքերը 9000-ից նվազել են. Եվս 5 մահ կա

PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 259 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38,196-ի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 5 դեպք կա, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 728 դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 225 է։

Մեկ օրում վիրուսից բուժվել է ևս 542 պացիենտ, ընդհանուր առմամբ` 28,366, փաստացի բուժվում է 8877 պացիենտ։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 161,754 թեստավորում:

 Ուշագրավ
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
---