Հորդանանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ դիտողություններ լսելու ՀՀ-ին զենք վաճառելուց հետո Բաքվի խոսքերի համար30 հուլիսի 2020 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ի ուշ երեկոյան Հորդանանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանի դեսպան Ռասիմ Ռզաևը։ Կանչը հաջորդել է հուլիսի 27-ին Բաքվում Հորդանանի դեսպանին կանչելու մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը: Այս մասին հայտնում է Ahram.org-ը։ ԱԳՆ-ն զարմանք է արտահայտել Հորդանանի դեսպանին կանչելու մասին հայտարարության վերաբերյալ, քանի որ նրան ասել են, որ հանդիպումը քննարկում է, ոչ թե «կանչ»։ Նախարարությանը նաև զարմացել են ադրբեջանցի պաշտոնյաների դիտողությունները, թե «Հորդանանը զենք է արտահանում Հայաստան»: Հորդանանի պաշտպանական արդյունաբերության մասնավոր ընկերությունների համար «կա բաց միջազգային շուկա», և այդ ընկերություններն աշխատում են միջազգային օրենքներով և սահմանափակումներով: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հորդանանը ՌՊԳ-32 նռնականետ է վաճառել Հայաստանին: Ինչից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հորդանանի դեսպան Սամի Աբդուլա Ղոշեհին կանչվել է նախարարություն և ասել է, որ ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի մտահոգությանը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել |