ՀՀ-ում կառուցապատողի սնանկության դեպքում անշարժ գույքի գնորդի իրավունքը կպաշտպանվի

ՀՀ-ում կառուցապատողի սնանկության դեպքում անշարժ գույքի գնորդի իրավունքը կպաշտպանվի

PanARMENIAN.Net - Կառուցապատողի սնանկությունից հետո բնակարան ունենալու համար արդեն վճարումներ կատարածների ու նոր կառուցապատողի միջև իրավական նոր կարգավորում կտարածվի, մինչ այդ կատարված գործարքը կճանաչվի շուկայական գնից ցածր ու առաջացած խնդիրն իրավական այդ կարգավորման համատեքստում կողմերին լուծելու իրավունք կտրվի։

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ նախագիծը մինչև 2015-ի հունվարի մեկը կնքված գործարքներին է վերաբերում, դրանից հետո փոխված օրենսդրությունն այդ ռիսկը կանխարգելել է։

Նախարարի խոսքով՝ միտքն առաջացել է մեկ նախադեպից, բայց կարող է տարածվել նաև նմանօրինակ այլ իրավիճակների վրա։

«Խոսքը վերաբերում է նրան, որ կառուցապատողի հետ կնքված պայմանագրով գնորդները կատարել են վճարումներ, բայց ընթացքում կառուցապատողը սնանկ է ճանաչվել, ու մեկ այլ ընկերություն կառուցապատումն ավարտելու իրավունք է ձեռք բերել։ Այստեղ ստացվում է, որ մի կողմից կա բարեխիղճ գնորդ, որը կատարել է մասնակի վճարում, մյուս կողմից կա կառուցապատման իրավունք ձեռք բերած կառուցապատող, բայց կա խնդիր մինչ այդ վճարած գումարների հետ։ Առաջարկվող նախագծով նախատեսվում է, որ շուկայականից ցածր կամ հարկային օրենսգրքով ընդհանուր կարգավորումներից տարբերվող մոտեցմամբ, շուկայական գնից ցածր գնով կատարված գործարքը ճանաչվի որպես գործարք և հնարավորություն տրվի, որ խնդիրը փակուղուց դուրս գա, իսկ կառուցապատումը հասնի իր ավարտին»,- ասել է նախարարը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---