Օգոստոսի 2-ին Կրասնոդար-Երևան չարտերային թռիչք կկայանա

Օգոստոսի 2-ին Կրասնոդար-Երևան չարտերային թռիչք կկայանա

PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-ին ժամը՝ 17։30-ին, Կրասնոդարի միջազգային օդանավակայանից տեղի կունենա Armenia ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։

«Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Ատլաս Յուգ» ՍՊԸ-ի տոմսարկղերից։ Կարելի է դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ 8/863/266-56-03, +7/951/829-69-08։ Ավիատոմսի արժեքը 11,700 ռուբլի է (մոտ 75,000 դրամ)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)»,- ասվում է գրառման մեջ։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։

ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---