Ռուս գիտնականները հետազոտել են կորոնավիրուսի կենսունակությունը ջրում

Ռուս գիտնականները հետազոտել են կորոնավիրուսի կենսունակությունը ջրում

PanARMENIAN.Net - Ռուսական վիրուսաբանության և կենսատեխնոլոգիաների «Վեկտոր» կենտրոնի մասնագետները պարզել են, որ կորոնավիրուսի գրեթե բոլոր մասնիկները (90%) 24 ժամվա ընթացքում մահանում են սենյակային ջերմաստիճանի ջրում, իսկ 72 ժամում մահանում է վիրուսի մասնիկների 99,9%-ը։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Ռոսպոտրեբնադզորին հղումով։

Գիտնականները պարզել են, որ քլորազերծված և ծովի ջրում վիրուսը չի բազմանում, սակայն կարող է պահպանել կենսունակությունը։ Ընդ որում, վիրուսի ապաակտիվացումն ուղղակիորեն կախված է ջրի ջերմաստիճանից։ Այդպես, եռման ջերմաստիճանում վիրուսի մասնիկներն ամբողջովին ոչնչանում են։

Հուլիսի 29-ին Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտնել էր, որ կորոնավիրուսը չի բազմանում քաղցրահամ և աղի ջրում, ինչպես նաև անկայուն է ջերմաստիճանի փոփոխությունների հանդեպ։

Ֆրանսիական Պրովանսի համալսարանի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը մահանում է 15 րոպեում, եթե ջուրը հասնում է 92 աստիճանի։ Ընդ որում, մինչև 60 աստիճան տաքացնելու դեպքում, Covid-19-ի որոշ շտամեր պահպանում են բազմանալու հատկությունը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---