Պուտին․ Կորոնավիրուսի դեմ պատվաստումը պետք է կամավոր լինի

Պուտին․ Կորոնավիրուսի դեմ պատվաստումը պետք է կամավոր լինի

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ սանիտարահամաճարակային իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը կամավոր է լինելու, իսկ զանգվածային պատվաստման մասին որոշումն ընդունվելու է միայն այն ժամանակ երբ դեղի առումով հստակ վստահություն կլինի։

ՌԴ նախագահը, շեշտելով կամավորության սկզբունքը, հավելել է նաև, որ անհրաժեշտ է գրագետ իրազեկել մարդկանց պատվաստումների կարևորության վերաբերյալ։ Նա ասել է, որ մարդկանց պետք է տեղեկացնել, թե որտեղ և երբ հնարավոր կլինի անվճար պատվաստվել՝ նախնական պայմանավորվածությամբ, առանց հերթերի, գրում է Interfax-ը։

«Պատվաստվել գրիպից, թե՝ ոչ, յուրաքանչյուր անձի ընտրությունն է, բայց նաև նրա հսկայական պատասխանատվությունը ոչ միայն սեփական, այլև հարազատների առողջության համար է», -ասել է նա։

Կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից ի վեր ՌԴ-ում վարակի 834,499 դեպք է գրանցվել, որից 629,655 մարդ ապաքինվել է։ Վիրուսից մահացել է 13, 802 մարդ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---