Կորոնավիրուսից շտապօգնության բուժքույր է մահացել

Կորոնավիրուսից շտապօգնության բուժքույր է մահացել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել ևս մեկ բուժաշխատողի մոտ: Մահացել է շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանը, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

ԱՆ-ն ցավակցել է բուժքրոջ հարազատներին ու շնորհակալություն հայտնել նրան տարիների աշխատանքի համար։

Հուլիսի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38,196-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 728 դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 225 է։ Ընդհանուր առմամբ` բուժվել է 28,366 պացինետ, փաստացի բուժվում է 8877 հոգի։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---