Huawei-ն առաջ է անցել Samsung-ից. Աշխարհում ամենաշատն է սմարթֆոն վաճառել30 հուլիսի 2020 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Չինական Huawei Technologies ընկերությունը 2020-ի երկրորդ կիսամյակում դարձել է սմարթֆոնների ամենամեծ մատակարարն աշխարհում՝ շրջանցելով Samsung Electronics-ին, փոխանցում է The Verge-ը։ Canalys վերլուծական ընկերության տվյալների համաձայն՝ Huawei-ն առաջին անգամ արտադրել և վաճառել է ավելի շատ սմարթֆոն, քան աշխարհի մեկ այլ ընկերություն՝ 2020-ի ապրիլից հունիսի ընթացքում։ Ըստ տվյալների՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում Huawei-ն առաքել է 55․8 մլն սարք՝ շրջանցելով 53․7 մլն արտադրած Samsung-ին։ Ընկերության վաճառքների 70%-ից ավելին բաժին է ընկնում չինական շուկային, ներքին շուկայում վաճառքն աճել է 8%-ով, սակայն արտասահմանյան մատակարարումը նվազել է 27%-ով։ Վերլուծաբանները նշում են, որ ընկերությունն օգտվել է կորոնավիրուսից հետո Չինաստանում տնտեսական բումից և հիշեցրել, որ Huawei-ն ամերիկյան պատժամիջոցների պատճառով արտաքին շուկայում չի հաջողել, սակայն աճող գերիշխանություն է ստացել ներքին շուկայում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |