Գերմանիայում ադրբեջանցիները հարձակվել են հայի բարի վրա, կոտրել պատուհանները

Գերմանիայում ադրբեջանցիները հարձակվել են հայի բարի վրա, կոտրել պատուհանները

PanARMENIAN.Net - Հուլիսի 24-իգիշերը Գերմանիայի Քյոլն քաղաքում 20-30 դիմակավորված անձինք աթոռներ են նետել և կոտրել հայ գործարարին պատկանող նարգիլեի բարի պատուհանները: Այս մասին հայտնում է Haypress-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակվածները կեսգիշերին նախքան բարի տարածք մտնելը հավաքվել են փոքր խմբերով։

Սեփականատիրոջ խոսքով՝ դիմակավորված անձինք ներկայացրել են որպես ադրբեջանցիներ և հարցրել, թե արդյոք նա հայ է:

Նրանք այնուհետև փորձել են ներխուժել բար ՝ կոտրելով պատուհաններն աթոռներով:

Ոստիկաններն ասում են, որ կա զգալի գույքային վնաս, բայց չեն մանրամասնում: Իրավապահ մարմինները ենթադրում են նաև, որ դեպքն ունի քաղաքական դրդապատճառներ։

Հուլիսի 12-16-ը հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո արտերկրում ևս հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները սրվել էին։ Ավելի վաղ հրկիզվել էր ԳԴՀ֊ում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան: Լոնդոնում ու Լոս Անջելեսում խաղաղ ցույցերն ադրբեջանցիների սադրանքներից հետո ծեծկռտուքների էին վերածվել։ Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել էին հայերի մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա։ Իսկ հուլիսի 23-ի կեսգիշերին անհայտ անձինք հրկիզել էին Գերմանիայում հայկական դեսպանատան ծառայողական ավտոմեքենան։

ՀՀ ԱԳՆ-ն արտերկրի հայերին կոչ է անում չտրվել ադրբեջանցիների սադրանքներին և միջադեպերի դեպքում կապվել երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների և իրավապահ մարմինների հետ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---