Սուրենյան․ Օգոստոսին, հիմնականում, շատ շոգ չի լինի

Սուրենյան․ Օգոստոսին, հիմնականում, շատ շոգ չի լինի

PanARMENIAN.Net - Օգոստոս ամսվա ընթացքում օրերի գերակշիռ մասը լինելու է ոչ շատ շոգ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա նշել է, որ օգոստոսին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավելի։

Օգոստոսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Օգոստոսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է ԱԻՆ լրատվականը։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում՝ օգոստոսի 1-2-ի գիշերը և երեկոյան, 3-ին ժամանակ առ ժամանակ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Օգոստոսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կլինի +35-36, իսկ օգոստոսի 3-ին՝ +32 աստիճան տաքություն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---