Տոնոյանը մարտական նոր հենակետից հետևել է սահմանի պահպանությանը

Տոնոյանը մարտական նոր հենակետից հետևել է սահմանի պահպանությանը

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հարավ-արևմտյան սահմանագոտի, որտեղ զինված ուժերը տեղադրել են նոր մարտական հենակետ:Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Դավիթ Տոնոյանը նոր հենակետից տեսադիտարկման համակարգով հետևել է սահմանի պահպանության ընթացքին, լսել հրամանատարության զեկույցները, տվել համապատասխան հանձնարարականներ:

Հուլիսի 12-16-ը հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի հատվածում մարտեր են եղել։ Հակառակորդի նախահարձակ գործողությունները հետ են մղվել։ Տոնոյանը նաև հիշատակել է հուլիսյան մարտերն ու նշել, որ չնայած հակառակորդը գերժամանակակից միջոցներ է կիրառել, սակայն հաջողության չի հասել՝ կրելով բազմաթիվ կորուստներ։ Հուլիյան սահմանային բախումներից հետո հայկական կողմը 5 զոհ ունի, ադրբեջանականը՝ 12։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---