Ըստ Մոսկվայի՝ ռուսական պատվաստանյութն իմունիտետ է ձևավորել կամավորների 100%-ի մոտ 1 օգոստոսի 2020 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը իմունիտետ է ձևավորել կամավորների 100%-ի մոտ, հայտարարել է Ուղիղ ներդրումների ռուսական ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, փոխանցումէ ՌԲԿ-ն։ «Մենք կկիսվենք բոլոր տվյալներով։ Փորձարկման առաջին և երկրորդ փուլերը ցուց են տվել, որ օգտագործողների մոտ 21 օր անց իմունիտետ է ձևավորվել։ Կենդանիների դեպքում ևս 100%-ի մոտ իմունիտետ է եղել»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ ռուսական պատվաստանյութի մասին բոլոր տվյալները կհրապարակվեն օգոստոսին։ Դրանով արդեն հետաքրքրված է 20 պետություն, 5-ը նախատեսում են մասնակցել պատվաստանյութի արտադրությանը։ Ռուսական պատվաստանյութի փորձարկումը սկսվել է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում հունիսի 18-ին, երբ պատվաստվել են 18 կամավոր: 5 օր անց պատվաստվել է նաև կկամավորների երկրորդ՝ 20 հոգանոց խումբը: Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով՝ օգոստոսի 1-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուս հաստատվել է 838,000-ից ավելի մարդու մոտ, մահացել է 13,900-ից ավելի հիվանդ: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |