Մեկ ամսում ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը նվազել է 24․5%-ով

Մեկ ամսում ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը նվազել է 24․5%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանում մեկ ամսում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կրճատվել է 24․5%-ով։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով՝ հուլիսի 1-ին փաստացի բուժվողների թիվը մոտ 11 հազար է եղել, իսկ հուլիսի 31-ին այն նվազել է մինչև մոտ 8300։

Այսպիսով, ակտիվ հիվանդների թիվը նվազել է մոտ 2700-ով։

Ակտիվ հիվանդների թվաքանակի պիկը եղել է հուլիսի 4-ին՝ 11824։ Եթե սկզբնակետ վերցնել այդ ամսաթիվը, հիվանդների թիվը նվազել է մոտ 30%-ով կամ մոտ 3500 հոգով։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էին, որ երկիրը մտնումէ կորոնավիրուսի համավարակի հաղթահարման փուլ և հորդորել շարունակել կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումները։

Օգոստոսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38,841-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 749 դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 228 է։ Ընդհանուր առմամբ` առողջացել է 29,557 հոգի։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---