ԱՄՆ-ում չեղարկել են Բոստոնյան մարաթոնի ժամանակ ահաբեկչություն իրականացրածի մահապատիժը 1 օգոստոսի 2020 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների դաշնային վերաքննիչ դատարանը չեղարկել է ահաբեկչության համար դատապարտված ազգությամբ չեչեն Ջոխար Ցարնաևի մահապատիժը։ Նա դատապարտվել էր 2013 թվականին Բոստոնյան մարաթոնին ահաբեկչություն իրականացնելու համար, ինչի հետևանքով զոհվել էր 3 մարդ, վիրավորվել 260-ից ավելին։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայնը»։ Մահապատժի որոշումը դատարանը ընդունել էր 2015 թվականին։ Դաշնային վերաքննիչ դատարանի դատավորները նախաձեռնել են երկրորդ անգամ քննել գործը, քանի որ առաջին դատական գործընթացի ժամանակ երդվյալ ատենականլները ըստ պատշաճի չեն ընտրվել։ Մասնավորապես՝ դատն անցկացվել է Բոստոնում, ինչը, պաշտպանների կարծիքով, բացառել է անկողմնակալ ատենակալների ընտրությունը։ Ցարնաևի փաստաբանները պնդում են, որ Ջոխարը ենթարկվել է ավագ եղբայր Թամերլանայի հրամաններին․ եղբայրները Բոստոնյան մարաթոնի եզրագծի մոտ երկու պայթուցիկ են տեղադրել։ Թամերլան Ցարնաևը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |