ԱՄԷ-ում գործարկել են արաբական աշխարհի առաջին ատոմակայանը 1 օգոստոսի 2020 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամեդ բեն Ռիդ Ալ Մաքթումը օգոստոսի 1-ին հայտարարել են արաբական աշխարհում առաջին Բարաքա ատոմակայանի գործարկման մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Հրապարակավ հայտարարում եմ, որ ԱՄԷ-ում գործարկվել է առաջին խաղաղ ատոմային ռեակտորն արաբական աշխարհում՝ դա Բարաքա ատոմակայանն է Աբու Դաբիում։ Մասնագետները բեռնել են միջուկային վառելիքը, համալիր փորձարկումներ են կատարել և հաջողությամբ գործարկել են կայանը»,-գրել է նա Twitter-ում։ Նա նշել է, որ ԱՄԷ-ն մտադիր է 4 ատոմակայան շահագործել, որոնք կապահովեն էլեկտրաէներգիայի պահանջարկի մեկ քառորդը, և նշել է, որ ատոմակայաններն ու տիեզերքի հետազոտություններն ազդակ են ԱՄԷ-ի կողմից, որ արաբները կարող են վերսկսել իրենց ճանապարհը գիտության մեջ և մրցակցել մյուս մեծ ազգերի հետ։ Բարաքա ԱԷԿ-ը 4 էներգաբլոկ է ունենալու 5600 մՎտ ընդհանուր հզորությամբ։ Օգտագործվելու են կորեական EPR-1400 ջրա-ջրային ռեակտորներ։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |