Հայ խաղաղապահների նոր խումբ է մեկնել Կոսովո

Հայ խաղաղապահների նոր խումբ է մեկնել Կոսովո

PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ին ՀՀ Զինված ուժերի զորախմբի 32-րդ հերթափոխը Կիևով մեկնել է Պրիշտինա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը, հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանատինից նշել են, որ «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտում զորախմբի անդամներին ողջունել են Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և դեսպանության խորհրդական Տիգրան Ապկարյանը։

2004-ին 33 հայ զինվորականները ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում առաջին անգամ սկսել են ծառայությունը Կոսովոյի բազմազգ «Արևելք» բրիգադում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---