ԶԼՄ․ Ինչ զենք է վաճառել Սերբիան ՀՀ-ին

ԶԼՄ․ Ինչ զենք է վաճառել Սերբիան ՀՀ-ին

PanARMENIAN.Net - 2019 թվականի ընթացքում Հայաստանն առնվազն 100 հատ սերբական 120 մմ-ոց ականանետ, 3 հատ 20 մմ-ոց եռափող M55A4 զենիթային հրանոթ, ինչպես նաև՝ 142 հազար ական ու 10 հատ «Գրադի» հրթիռն է ձեռք բերել է ձեռք բերել: Այս մասին է հայտնում, Azeri Defence-ը՝ հղում անելով NIN շաբաթաթերթին։

2019-ի ընթացքում Սերբիայից ՀՀ 16 թռիչք է կատարվել զենք-զինամթերքը տեղափոխելու համար։

Տավուշում հուլիսին ծավալված մարտական գործողություններից հետո Ադրբեջանը կոշտ քննադատել էր Հորդանանին և Սերբիային՝ ՀՀ-ին զենք վաճառելու համար։ Դրանից հետո Բելգրադը հայտարարել էր, որ ոչինչ չի խանգարում Սերբիային Հայաստանին զենք վաճառել, իսկ Ամմանում Ադրբեջանի դեսպանը կանչվել էր երկրի ԱԳՆ, ուր ստիպված էր բացատրություններ տալ Բաքվում Հորդանանի դեսպանի՝ ԱԳՆ կանչվելու համար։ Ադրբեջանցի դիվանագետին, ինչպես և Սերբիայի դեպքում, կրկին փոխանցվել էր, որ Հայաստանին զենք վաճառելը միջազգային օրենքների շրջանակներում է տեղի ունեցել։

Սերբիայի առևտրի նախարար Ռադիմ Լյայիչը հայտարարել է, որ սերբական ընկերությունները 2017 թվականից Հայաստան զենք արտահանելու 19 թույլտվություն են ստացել։ Նախարարի խոսքով՝ դրա համար ֆորմալ և իրավաբանական սահմանափակումներ չկան, քանի որ Հայաստանը պատժամիջոցների տակ չէ։

Հայաստանն ու Սերբիան համագործակցում են ռազմական ոլորտում դեռ 90-ականներից․ հայկական բանակի սպառազինության մեջ, ի թիվս այլ զինատեսակների, նաև սերբական Black Arrow խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ կան։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---