ԱՀԿ․ Կորոնավիրուսի հետևանքները տասնամյակներով կզգանք

ԱՀԿ․ Կորոնավիրուսի հետևանքները տասնամյակներով կզգանք

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համաճարակը 100 տարին մեկ պատահող առողջապահական ճգնաժամ է, որի հետևանքները տասնամյակներ կզգացվեն։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը։

Պաշտոնյայի խոսքով՝ շուտ է զգոնությունը կորցնելու համար։

«Բազմաթիվ երկրներ, որտեղ կարծում էին, որ ամենավատն անցել է, կորոնավիրուսի նոր բռնկումների հետ են բախվում», - BBC փոխանցմամբ, ասել է ԱՀԿ ղեկավարը։

Նա ավելի վաղ հայտարարել էր, որ կորոնավիրուսի համաճարակը կազմակերպության պատմության մեջ ամենալուրջ մարտահրավերն է։ Այն շարունակում է ուժգնանալ, վարակվածների թիվը գրեթե կրկնապատկվում է։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---