ԱՄՆ-ն, Բրիտանիան, ԵՄ-ն ու Ճապոնիան «հերթ են կանգնել» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համար 3 օգոստոսի 2020 - 12:33 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունն ու Ճապոնիան 1․3 մլրդ չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են պատվիրել, չնայած դրա գործող բանաձևը դեռ չի ստեղծվել։ Այդ մասին գրում է Bloomberg-ը՝ Airfinity ընկերության հետազոտություններին հղումով։ ԱՄՆ-ն և Բրիտանիան պայմանավորվել են Sanofi և GlaxoSmithKline Plc ընկերությունների հետ, Ճապոնիան էլ համաձայնագիր է կնքել Pfizer-ի հետ։ Ինչպես նշում է գործակալությունը, ԵՄ երկրները նույնպես «ագրեսիվ» են տրամադրված այդ հարցում՝ նպատակ ունենալով առաջինների թվում գնել պատվաստանյութի անհրաժեշտ դեղաչափը։ Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ դեղաչափը չի բավարարի 7․8 մլրդ մարդու համար, իսկ մյուս, ոչ այնքան հարուստ երկրները կհայտնվեն «հերթի վերջում»։ Արագ գլոբալ իմունիզացիային խոչընդոտում է նաև այն, որ իմունիտետի առաջացման համար կպահաջվի ոչ թե մեկ, այլ 2 չափաբաժին պատվաստանյութ։ Աշխարհը մեկ անգամ արդեն հայտնվել է նման իրավիճակում 2009-ին, երբ խոզագրիպի պանդեմիայի ժամանակ հարուստ երկրները մենաշնորհ ստացան պատվաստանյութի գնման հարցում։ Հուլիսի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն իսկ պարծեցել էր, որ ԱՄՆ-ն գնել է «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի համաշխարհարհային պաշարի 90 տոկոսը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակմամբ զբաղվող ընկերությունների անվանումները, որոնց թվում է ամերիկահայ հայտնի գործարար Նուբար Աֆեյանի Moderna-ն։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |