Covid-19-ի դեմ ՌԴ առաջին պատվաստանյութի արդյունաբերական թողարկումը կսկսվի սեպտեմբերին 3 օգոստոսի 2020 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութի արդյունաբերական թողարկումը կմեկնարկի սեպտեմբերին: Արտադրմանը կմասնակցի ռուսական 3 ընկերություն։ Պատվաստանյութը մշակել է Գամալեի անվան կենտրոնը, հայտարարել է Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։ «Դրանք են «Գեներիում», «Ռ-Ֆարմ» և «Բիննոֆարմ» ընկերությունները։ Մենք հուսով ենք, որ սեպտեմբերին արդեն պետք է սկսվի սերիական արտադրությունը»,- ասել է նա։ Ըստ նախարարի՝ ձեռնարկություններն այժմ պատրաստվում են թողարկման, մշակվում են տեխնոլոգիաները։ «Ընկերություններից մեկը գնում է պակաս սարքավորումները, մասնավորապես՝ ռեակտորները»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Նախարարը տեղեկացրել է նաև, որ սկզբնական փուլում 2020-ին կարտադրվի մի քանի հազար դեղաչափ ամսական, իսկ 2021-ի սկզբից՝ մինչև մի քանի միլիոն։ Գամալեի անվան կենտրոնի պատվաստանյութն ավարտական փուլում է, այն գրանցվելու է օգոստոսին, սակայն մեկ պայմանով՝ որ գրանցումից հետո ևս մեկ կլինիկական հետազոտություն կանցկացվի 1600 մարդու մասնակցությամբ։ «Վեկտոր» կենտրոնի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները պետք է ավարտվեն սեպտեմբերին, որից հետո այն կգրանցվի։ Պատվաստանյութի առաջին խմբաքանակը նախատեսվում է արտադրել 2020-ի հոկտեմբերին։ Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր փոխվարչապետ Տատյան Գոլիկովան։ ,/i> Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |