Գյումրին կրկին հեղեղվել է անձրևից

Գյումրին կրկին հեղեղվել է անձրևից

PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-ին Գյումրիի փողոցները կրկին վարար անձրևից հեղեղվել են, ինչի մասին վկայում են ֆեյսբուքյան օգտատերերի հրապարակած կադրերը։

Հուլիսի 13-ին Գյումրիում հորդառատ անձրև ու կարկուտ էր տեղացել։ Քաղաքի փողոցներում կարկուտի հաստ շերտ էր, որոշ մեքենաներ մնացել էին ջրի տակ, քաղաքում երթևեկությունը կանգ էր առել։

Օգտատեր Ռոման Խաչատրյանի ուղիղ եթերից երևում են ջրառատ փողոցներն ու ջրի միջով քայլող մարդիկ։

Մեկ այլ օգտատիրոջ՝ Անդրանիկ Խաչատրյանի հրապարակած տեսանյութերում կրկին երևում են հեղեղված փողոցները։

Կարդացեք նաև՝ «Շիրակ» կենտրոն․ Գյումրիում հորդ անձրևից հատկապես տնակային ավաններն են տուժել»

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---