Օգոստոսի 3-ին սկսվում է «Քայլ դեպի տուն» ծրագիրը. Այս անգամ` առցանց

Օգոստոսի 3-ին սկսվում է «Քայլ դեպի տուն» ծրագիրը. Այս անգամ` առցանց

PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին՝ 19:30-ին, կանցկացվի «Քայլ դեպի տուն» ծրագրի բացումը, որը 2020 թվականին իրականացվում է առցանց: Ծրագրին կմասնակցի մինչև 250 սփյուռքահայ երիտասարդ՝ աշխարհի 30 երկրից:

Ծրագիրն առցանց է իրականացվում՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված։

Բացման արարողությանը կարելի է հետևել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի էջում՝ ուղիղ միացմամբ։

Ծրագիրը կիրականացվի օգոստոսի 3-28-ը 2 փուլով՝ ներառելով հայոց լեզվի և պատմաճանաչողության դասընթացներ, վիրտուալ այցեր համայնքներ (Հայաստանում և սփյուռքում), ինտերակտիվ քննարկումներ, բանավեճի ակումբ, առցանց կրթական խաղեր, հանդիպումներ մշակույթի և արվեստի գործիչների, նախորդ տարվա մասնակիցների հետ, աշխատարաններ և համայնքային նախագծեր:

«Քայլ դեպի տունը» «Արի տուն» և «Ամառային դպրոց» ծրագրերի միաձուլումն է:

 Ուշագրավ
Ադրբեջանական կողմի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Հիվանդանոցներում այժմ բուժվողների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը
Օրենքով ընդլայնվում են նաև մայրիկների իրավունքները