Գանձակի դպրոցի տնօրենը պետությանը մոտ 116 մլն դրամի վնաս է պատճառել 3 օգոստոսի 2020 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրենը 2006-ից 2018-ի սեպտեմբերին՝ պաշտոնեական դիրքը չարաշահելով և խարդախությամբ, պետությանը հասցրել է 116,045,724 մլն դրամի վնաս։ Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից: Մասնավորապես, այդ տարիներին նա հրամանագրել է մոտ 14 մարդու եռակցող բանվորի, օպերատորի, լաբորանտի, պահակի, հնոցապահի, հավաքարարի հաստիքներում։ Եվ թեև տեղյակ է եղել, որ նրանք աշխատանքի չեն հաճախում, կեղծել է նրանց աշխատանքային գործունեությունն ապացուցող փաստաթղթեր։ Այդ անձինք պետբյուջեից ստացել են 114,699,324 դրամ աշխատավարձ: Նույն մարդը 2008 թ. փետրվարի 14-ին, համաձայնության գալով իր հետ խնամիական կապի մեջ գտնվող Գանձակ համայնքի նախկին ղեկավարի հետ, խաբեությամբ համայնքին պատկանող 0.255 հա մակերեսով և մոտ 1,346,400 դրամ կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք: Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի («Յուրացնելը կամ վատնելը»), 314-րդ հոդվածի 1-ին մասի («Պաշտոնեական կեղծիքը»), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի, 1.1 և 2-րդ կետի («Խարդախությունը»), 308-րդ հոդվածի 1-ին մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |