Արցախի Մարտունիում հինգհարկանի բնակելի շենքեր կկառուցեն 3 օգոստոսի 2020 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Արցախի Մարտունի քաղաքի հին հիվանդանոցի շենքի տեղում կկառուցվի 4 հինգհարկանի բնակելի շենք՝ մոտ 115 բնակարանով: Շինարարությունը կիրականացվի ներդրումային ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտարարել է Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը՝ նշելով, որ բնակարանները կլինեն երկու, երեք և չորս սենյականոց, գրում է Արցախպրեսը։ Նրա խոսքով՝ սկսվել են հին շենքի քանդման աշխատանքները: Բնակարանների մի մասը նախատեսված է հատկացնել զինծառայողներին, կարիքավոր ընտանիքներին, մի մասն էլ՝ տրամադրել հիփոթեքային վարկավորմամբ: «Նախատեսվում է շենքերն ամբողջությամբ ավարտին հասցնել 2022 թվականին: Ըստ ծրագրի՝ կբարեկարգվեն շենքերի բակերը՝ կկառուցվեն խաղահրապարակներ»,- մասնավորապես ասել է Ավանեսյանը: Կվերակառուցվի նաև Մարտունու «Պլյաժ» կոչվող հանգստի գոտին, որի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերի արտաքին տեսքը և հարակից տարածքները ևս կբարելավվեն: Հուլիսի 28-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել նոր թաղամասի հիմնարկեքի արարողություն։ «Արցախ» թաղամասի հարևանությամբ կառուցվող 228 բնակարանանոց նոր թաղամասը նախատեսված է շահագործման հանձնել 2022-ին: Ծրագիրն իրականացվում է ռուսաստանաբնակ բարերար Համլետ Վաչենանցի միջոցներով: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |