BBC. Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը մեծ է հայտարարվածից![]() 3 օգոստոսի 2020 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերը եռակի շատ են երկրի առողջապահության նախարարությունը հայտարարած դեպքերից, գրում է BBC-ի պարսկական ծառայությունը։ Ըստ գործակալության՝ մինչև հուլիսի 20-ը մոտ 42,000 մարդ է մահացել, թեև միայն 14,405-ի մասին է հայտարարել առողջապահության նախարարությանը։ Վարակվածների թիվը նույնպես ավելի մեծ է (450,024), քան հայտարարվել է (278,827): Ցուցակները BBC-ին ուղարկել է անանուն աղբյուրը։ Դրանք ներառել են Իրանի հիվանդանոցների ամենօրյա ընդունելության տվյալները, ներառյալ հիվանդների անունները, տարիքը, սեռը, ախտանիշները, հիվանդանոցում անցկացրած ժամկետը ևն։ Տվյալների մեծ մասը համապատասխանում են BBC-ին արդեն հայտնի որոշ դեպքերի։ Այնուամենայնիվ, ԱՆ հայտարարած ցուցանիշներով Իրանը մնում է Մերձավոր Արևելքում կորոնավիրուսից ամենատուժած երկիրը։ Ըստ աղբյուրի՝ Իրանում կորոնավիրուսից առաջին մահը գրանցվել էր 2020-ի հունվարի 22-ին։ Թեև պաշտոնապես կորոնավիրուսի առաջին դեպքի մասին Իրանը հայտարարել է դրանից մեկ ամիս անց։ Օգոստոսի 3-ի դրությամբ աշխարհում հայտնաբերվել է կորանվիրուսով վարակվելու 18,109,901, մահվան 690,055, առողջանալու 10,706,540 դեպք։ Իրանը հայտարարել է 312,035 վարակվելու դեպքի, ապաքինվելու 270,228 և 17,405 մահվան դեպքի մասին։ Photo: Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |