ԱՀԿ. Covid-19-ի դեմ իդեալական միջոց գուցե չհայտնաբերվի 3 օգոստոսի 2020 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը հայտարարել է, որ այս պահի դրությամբ Covid-19-ի դեմ իդեալական միջոց չկա և, հնարավոր է՝ երբեք չհայտնվի։ «Մի շարք պատվաստանյութեր կլինիկական փորձարկումների երրորդ փուլում են և հուսով ենք, որ կստանանք արդյունավետ պատվաստանյութերի որոշ քանակ, որոնք թույլ կտան կանխել մարդկանց վարակումը»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Սակայն, այս պահին չկա իդեալական միջոց և, հնարավոր է՝ երբեք չլինի»,- ասել է նա՝ հորդորելով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան կանխել վարակի տարածումը։ ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել մարտի 11-ին։ Ըստ կազմակերպության վերջին տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով արդեն 18 մլն-ից ավելի վարակակիր կա, մոտ 680,000 մարդ մահացել է։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |