Հեմինգուեյի աշխատանքները պարբերաբար սխալներով են տպվել նրա ձեռագրի պատճառով

Հեմինգուեյի աշխատանքները պարբերաբար սխալներով են տպվել նրա ձեռագրի պատճառով

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի ստեղծագործություններում հարյուրավոր սխալներ կան, որոնց պատճառը գրողի ձեռագիրն է, գրում է The Guardian-ը։

XX դարի ամերիկյան գրականության առաջատար հետազոտող Ռոբերտ Թրոգդոնը պատմել է, որ գրողի գրքերից շատերը խմբագրման կարիք ունեն։ Նա համեմատել է գրքերը Բոստոնում, Ջոն Քենեդիի Նախագահական թանգարան-գրադարանում պահվող Հեմինգուեյի ձեռագրերի հետ։ Ըստ Թրոգդոնի, ի տարբերություն Հեմինգուեյի մյուս սերնդակից գրողների՝ Սքոթ Ֆիցջերալդի և Ուիլյամ Ֆոլքների, գրողի գրքերից ոչ մեկը չի վերահրատարակվել ըստ բնագրի։

Այդպես, 1933թ․ «Ինչպիսին դուք չեք լինի» պատմվածքում «գլխարկ» (hat) բառի փոխարեն օգտագործվում է «մահակ» (bat) բառը, երբ հերոսը պատմում է իտալացի զինվորներին, թե ինչպես պետք է մորեխ բռնել։

Բնօրինակում գրված է․ «Բայց ես պնդում եմ, որ դուք երբեք բավարար քանակի միջատ չեք հավաքի ցերեկային ձկնորսության համար, եթե ձեռքով փորձեք դա անել կամ գլխարկի օգնությամբ»։

«Եվ ծագում է արևը» վեպում` գրված 1926-ին, գրաշարի սխալի պատճառով տորեադոր Մարսիալ Լալանդան դարձել է Մարսիալ Սալանդա, իսկ փարիզյան Cigogne խորտկարանի փոխարեն հայտնվել է Cigogne ռեստորանը։

Հեմինգուեյի սեղմ, բայց և գերհագեցած գրելաոճը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի արձակի վրա։ Հեմինգուեյն իր ստեղծագործությունների մեծ մասը գրել է 1920-1950թթ․, 1954 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ գրականության ասպարեզում։ Հրատարակել է 7 վեպ, պատմվածքների 6 ժողովածու և երկու ոչ գեղարվեստական աշխատություն։ Հեմինգուեյի ստեղծագործություններից շատերը համարվում են ամերիկյան դասական գրականության նմուշներ։

Ընթերցեք նաև․ Սարոյանն ընդդեմ Հեմինգուեյի

Photo: Mondadori Portfolio/Mondadori via Getty Images
 Ուշագրավ
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին