ՇՄ նոր նախարար․ Կադրային ջարդ չի լինի, որոշ փոփոխություններ կարվեն

ՇՄ նոր նախարար․ Կադրային ջարդ չի լինի, որոշ փոփոխություններ կարվեն

PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարարությունում նոր նախարար Ռոմանոս Պետրոսյանի գալով կադրային ջարդ չի լինի, սակայն փոփոխություններ կարվեն. այս մասին ինքը՝ Պետրոսյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ ամենակարճ ժամկետներում հայտարարվելու են նախարարության ստորաբաժանումների և բաժինների ղեկավարների թափուր հաստիքների մրցույթներ։

«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, մասնագետ, նախարարության աշխատակից, որն իր գիտելիքներով ու հմտություններով կհամապատասխանի առաջադրված պահանջներին, կարող է ազատ մասնակցել մրցույթներին։ Չկա որևէ կարծրատիպային մոտեցում», - գրել է նախարարը։

Պետրոսյանը հայտնել է, որ նախարարությունում բավականին շատ անելիք կա։

Պետրոսյանը 2018-ի հեղափոխությունից հետո ստանձնել էր Կոտայքի մարզպետի պաշտոնը։ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում նա փոխարինել է Էրիկ Գրիգորյանին, ով հրաժարական էր տվել 2020-ի մայիսի 5-ին։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---